Բարի գալուստ ALLE KIDS CLUB
Մեր կենտրոնում ձեր երեխաները կլինեն ապահով և հոգատար ձեռքերում։ Մենք համադրում ենք խաղը, ուսումը և ստեղծագործական ակտիվությունը՝ օգնելով երեխաներին բացահայտել իրենց կարողությունները։
Ալլե Քիդս մանկապարտեզը հիմնադրվել է 2019թ-ին:Հետևողական և անմնացորդ աշխատանքի շնորհիվ ստեղծվեց երեխաների մանկության ամենաջերմ անկյունը՝
«ԱԼԼԵ ՔԻԴՍ» մանկապարտեզը կապահովի ձեր երեխաների նախադպրոցական կրթությունը՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, որը կիրականացվի անհատական մոտեցմամբ յուրաքանչյուր փոքրիկի նկատմամբ:
«ԱԼԼԵ ՔԻԴՍ»- ում ձեր երեխաները կլինեն գուրգուրանքի և սիրո միջավայրում՝ մշտապես սիրված և հասկացված: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում յուրաքանչյուր երեխայի անհատական առանձնահատկություններին, նպաստում ենք անձի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը:
Մեր կենտրոնի աշխատակազմը սիրալիր, հոգատար և արհեստավարժ է․
Սնունդը բարձրորակ է բազմազան և բալանսավորված:
Երեխաները մեզ մոտ կունենան հագեցած, հետաքրքիր,կրթական և որ ամենակարևորն է այս տարիքում՝ երջանիկ օրեր։
Կրթական մասը զուգորդվում և ամրապնդվում է դիդակտիկ խաղային մեթոդներով:
Երեխաները ոչ միայն սովորում են կյանքի հիմնական հմտությունները այլև մասնակցում են տարբեր ստեղծագործական և ֆիզիկական ակտիվությունների:
«ALLE KIDS» մանկապարտեզը աշխատում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով և լիցենզիաներով՝ ապահովելով որակյալ կրթություն և անվտանգ միջավայր։
Մեր ուսումնական ծրագրի իրականցումը կատարվում է խաղային մեթոդներով, քանի որ նախադպրոցական տարիքում դոմինանտ է խաղային գործունեությունը:
Երեխաները սովորում են արտահայտվել, ինքնաարտահայտվել պատմել, վերապատմել:Լսել միմյանց և մասնակցել խմբային զրույցների։Մեր կենտրոնում փոքրիկները կսովորեն անգլերեն ՝ հատուկ նորարարական ծրագրով /KIP EDUCATION /
Մաթեմատիկայի առաջին քայլերը՝ թվերի ճանաչում, հաշվում, գումարում –հանում , տարբեր տրամաբանական խաղեր, որոնք ձևավորում և զարգացնում են մտածողությունը։ Ձեր փոքրիկները մեր կենտրոնում կուսումնասիրոն նաև մենթալ թվաբանություն և շախմատ :
Կերպարվեստ, կառուցողական ապլիկացիա, ծեփակերտում , ավազաթերապիա, երգ, պար :
Ֆիզիկական ակտիվությունը ներառում է Շարժական խաղեր, մարմնամարզություն, լող , որոնք նպաստում են առողջ ապրելակերպի ձևավորմանը և զարգացմանը :
Խմբային խաղեր, թիմային համագործակցություն, ընկերական միջավայր
Ամեն օր երեխաները տուն են վերադառնում նոր գիտելիքով, մեծ հետաքրքրությամբ , մանակապարտեզ վերադառնալու ցանկությամբ:
Ծնողների վստահությունը մեր համար ամենամեծ գնահատականն է։ Ահա, թե ինչու են իրենց երեխաներին վստահում հենց մեզ։
Մենք ամեն օր աշխատում ենք նրա համար, որ երեխաները մեզ մոտ լինեն երջանիկ, իսկ ծնողները՝ հանգիստ և վստահ։
Մեր ծնողների անկեղծ խոսքերը ALLE Kids Club-ի մասին ամենամեծ գնահատականն են մեզ համար։
Եթե փնտրում եք մի վայր, որտեղ երեխան կլինի երջանիկ և ուրախ, ապա եկեք այստեղ։ Կենտրոնն ունի առանձնացված բակ և խաղահրապարակ, երեխաները ամեն օր զբոսնում են։ Ներսում ունեն նաև մարզական դահլիճ (բատուտ, սղարաններ, ճոճանակ)։ Երեխաները սովորում են լեզուներ, ունեն երգի և ստեղծագործության ժամ (ապլիկացիա, նկարչություն)։ Եվ ամենակարևորը՝ հիանալի, հոգատար անձնակազմ։
Մեր սիրելի մանկապարտեզ, հրաշալի անձնակազմ, որ ոչ մի ջանք չեն խնայում սիրելի բալիկներին հայեցի դաստիարակելու համար։ Շնորհակալ և երախտապարտ ենք, սիրում ենք ձեզ անսահման։
Մեր սրտի մանկապարտեզը💞 Հոգատար ու սիրալիր անձնակազմ 🥰 ուրախ և հետաքրքիր ժամանց 💫 առողջ սնունդ 🥗 հաճելի միջավայր 🤩 մեր ձագուկների մանկությունը գունեղ ու երջանիկ դարձնելու համար ❤️🩷🧡💛💚💙🩵💜🤎 Սիրում ենք ձեզ🤍
Մանկապարտեզի միջավայրը շատ հաճելի և հարմարավետ է։ Խաղահրապարակը մեծ է և անվտանգ, ինչը հատկապես կարևոր է ակտիվ երեխաների համար։ Դասասենյակները լուսավոր են, մաքուր և գունավոր՝ նպաստելով երեխաների լավ տրամադրությանը։
Սննդակարգը բազմազան և առողջարար է․ երեխաները ստանում են բարձր որակի սնունդ, որը ապահովում է անհրաժեշտ էներգիա ամբողջ օրվա ընթացքում։ Մենք առանձնակի հոգատարությամբ ենք մոտենում նաև երեխաների անվտանգությանը և հիգիենային։
Մի փոքր լույս մեր առօրյա կյանքից․ խաղեր, ժպիտներ և մանկական աշխույժ օրեր։
Ցանկանում եք հարցնել ազատ տեղերի, ժամացույցի կամ այցելության մասին, պարզապես զանգահարեք կամ գրեք մեզ՝ առանց լրացուցիչ ձևերի։
Երկուշաբթի – Ուրբաթ․ 08:30 – 18:30